Բաժիններ՝

Պարզվում են Ջերմուկ համայնքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Ջերմուկ համայնքի Կեչուտ թաղամասի «Արխաշան» կոչվող հանդամասի դաշտամիջյան հատվածում 3 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. հունիսի 12-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչն իր վարած «Ուազ 469» մակնիշի ավտոմեքենայով նշված ճանապարհով դեպի Ջերմուկ քաղաք երթևեկելիս շեղվել է ճանապարհի երթևեկելի մասից, կողաշրջվել, որի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է, վարորդն ու մեկ այլ ուղևոր մահացել են հիվանդանոցի ճանապարհին, իսկ ավտոմեքենայի մյուս երեք ուղևորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։


Կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի, ինչպես նաև հիշյալ ավտոմեքենայի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:


Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս