Բաժիններ՝

Հյուսիսային Ատլանտիկայում ՆԱՏՕ-ի հակասուզանավային զորավարժություններ են սկսվում

Հունիսի 13-ին Հյուսիսային Ատլանտիկայում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose հակասուզանավային խոշոր զորավարժությունները: Այդ մասին հաղորդել է դաշինքը: Անցած շաբաթ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի նավահանգիստ են ժամանել ՆԱՏՕ-ի ինը երկրների մարտանավեր եւ սուզանավեր:

«Dynamic Mongoose-ի նպատակը մասնակիցների համար դժվարին ու գործնական մարտական պատրաստությունը բարձրացնելու հնարավորությունն է»,-նշել են հյուսիսատլանտյան դաշինքում: Զորավարժություններն անցկացվելու են այսպես GIUK գծի՝ Հյուսիսային Ատլանտիկայում ՆԱՏՕ-ի հակասուզանավային պաշտպանության գծի (GIUK) շրջանում, որն անցնում է Գրենլանդիայի, Իսլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, որտեղ տեղակայված է նատոյական SOSUS (Sound Surveillance System) հետազոտման հիդրոակուստիկ հակասուզանավային ձայնային համակարգը:

Վարժանքների ընթացքում կատարելագործվելու են նավերի գործողությունները հակառակորդի սուզանավերին հակազդելու ուղղությամբ, որոնք ճեղքում են նատոյական սահմանները եւ մտնում Ատլանտիկայի կենտրոնական մաս: Դրանց կմասնակցեն երեք սուզանավ, 11 մարտական նավ, ինչպես նաեւ 16 պարեկային հակասուզանավային ինքնաթիռներ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանաայից, Նորվեգիայից, Դանիայից, Նիդեռլանդներից եւ Պորտուգալիայից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս