Ամառային լավագույն նախաճաշը
Բաղադրիչներ
1. Կաթ – 1/2 բաժակ
2. Բուսայուղ – 1/4 բաժակ
3. Ձու – 1 հատ
4. Աղ – 0.5 թ/գ
5. Փխրեցուցիչ – 2 թ/ց
6. Շաքարավազ – 1/2 բաժակ
7. Ալյուր – 1,75 բաժակ
8. Ելակ – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, կեքսի կաղապարները յուղապատել։
2. Շաքարավազը, ալյուրը և փխրեցուցիչը խառնել։
3. Առանձին տարայի մեջ հարել ձուն, կաթը և բուսայուղը։ Չոր զանգվածը ավելացնել հեղուկի մեջ, մանրակրկիտ խառնել։
4. Խմորին ավելացնել մանր կտրատած ելակը, նորից խառնել՝ փորձելով հատապտուղները չվնասել։
5. Կեքսի կաղապարները մոտ երկու երրորդով լցնել խմորով և թխել 20-25 րոպե: Պատրաստի կեքսերը կարելի է զարդարել շաքարի փոշիով կամ շոկոլադե ջնարակով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը