Բաժիններ՝

ԵՄ գագաթնաժողովը ԵԽ–ին կոչ է արել՝ անհետաձգելիորեն ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

Արտահերթ Եվրոպական խորհուրդը լույս մայիսի 31-ի գիշերը համաձայնության է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ եւ պահանջել՝ դրա շուտափույթ պաշտոնական ընդունում ԵՄ-ի Խորհրդի կողմից։

«Եվրոպայի խորհուրդը համառորեն կոչ է անում (ԵՄ-ի) Խորհրդին՝ անհետաձգելիորեն լրամշակել եւ ընդունել այն՝ ապահովելով ԵՄ-ի լավ գործող միասնական շուկա, ազնիվ մրցակցություն, համերաշխություն անդամ պետությունների միջեւ եւ հավասար պայմաններ, այդ թվում՝ Ռուսաստանի հանածո վառելանյութից մեր կախվածության փուլային հրաժարման առումով»,-ասվում է ԵՄ-ի գագաթնաժողովի վերջում: Փաստաթղթում հավաստվում է Եվրախորհրդի կողմնակցությունը Ռուսաստանի եւ Բելառուսի վրա ճնշման ուժեղացմանը»:

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում բոլոր երկրներին՝ միանալ ԵՄ-ի պատժամիջոցներին: Այլ եղանակներով պատժամիջոցները շրջանցելու եւ Ռուսաստանին օգնելու բոլոր փորձերը պետք է խափանվեն»,-նշվում է գագաթնաժողովի վերջում:

ԵՄ-ի պետությունների ու երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնել են, որ «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կտարածվի Ռուսաստանից անդամ պետություններին մատակարարվող նավթահումքի, ինչպես նաեւ նավթամթերքի վրա՝ նավթահումքի ժամանակավոր բացառմամբ, որը մատակարարվում է խողովակաշարով»:

Եվրոպական խորհուրդը մտադիր է որքան կարելի է ավելի շուրջ վերադառնալ խողովակաշարով մատակարարվող նավթահումքի համար ժամանակավոր բացառման հարցին, ասվում է Բրյուսելում հրապարակված փաստաթղթում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս