Փաշինյանի՝ գործազրկության ու աղքատության կրճատման 4 անհաջող տարիները

Աննախադեպության ու ռեկորդների մասին հայտարարել սիրող Փաշինյանը պարբերաբար հասարակությանը փորձում է հրամցնել այնպիսի տեղեկություններ, որոնք իրականում փաստերի խեղաթյուրում են ու իշխանությանը դեռ հավատացող մարդկանց աչքերին փչվող հերթական թոզը: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին նոր բացարձակ ռեկորդի մասին է հայտնել, այս անգամ՝ Հայաստանի աշխատաշուկային վերաբերող:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ապրիլ ամսվա տվյալներով, մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ ապրիլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում: Մեզ զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել»:

Որքանո՞վ են այս թվերն արտացոլում իրականությունը,  որքանո՞վ աշխատաշուկայում արձանագրված նոր «բացարձակ ռեկորդը» կապ ունի եկամտահարկի համահարթեցման հետ, ինչո՞ւ աշխատատեղերի նման ավելացումից չի նվազել աղքատության ցուցանիշը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս