«Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է»․ 5165 շարժում
5165 շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։
Ավետիք Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։
Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար։
Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում»։