Նիդեռլանդներում Փաշինյանն այցելել է Սորոսից սնվող այն ինստիտուտը, որտեղ փորձում են ապացուցել՝ Ռուսաստանը վտանգավոր երկիր է. Նիդեռլանդներում բնակվող հայ գիտնական Լևոն Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Նիդեռլանդների Թագավորություն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին Հաագայում այցելել է Նիդեռլանդների գործատուների և արդյունաբերողների համադաշնության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, Նիդեռլանդներում բնակվող Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը, խոսելով Փաշինյանի հանդիպումների ու դրանց մասնակիցների մասին՝ նշեց, որ շրջանակն ընտրված է ըստ քաղաքական նպատակահարմարության, և այդ հանդիպումներին չեն մասնակցում գիտնականներ, գործարարներ, որոնք բազմաթիվ առաջարկներով են հանդես եկել ՀՀ-սփյուռք հարաբերությունների ամրապնդման համար։

Փոխարենը, ըստ Բաղդասարյանի, այսօր Փաշինյանը հանդիպում է ունեցել հոլանդական մի ինստիտուտում, որը ֆինանսավորում է նաև Սորոսի հիմնադրամը, որտեղ փորձում են ուսումնասիրություններով աշխարհին ապացուցել, որ Ռուսաստանը վտանգավոր երկիր է։

Ինքը՝ Բաղդասարյանը, նման քայլը Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության համատեքստում վտանգավոր որակեց՝ դա պայմանավորելով ՀՀ իշխանության կա՛մ անզգուշությամբ, կա՛մ դիտավորությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս