Բաժիններ՝

Ինչ է տեղի ունենում Ձեր մարմնի հետ, երբ սխտոր եք ուտում

Սխտորը կամ սիրում են, կամ ատում: Սիրում են համի համար, որը փոխանցվում է բազմաթիվ ուտեստների: Ատում են հատուկ հոտի պատճառով, որը հետագայում զրկում է շնչառության թարմությունից: Այնուամենայնիվ, քչերն են մտածում այն ​​առավելությունների մասին, որոնք կարող է բերել այս փոքրիկ մթերքը:

Ձեր մարմինն ավելի արագ է վերականգնվում

Что происходит с телом, когда вы едите чеснок

Բանն այն է, հարյուր գրամ սխտորը պարունակում է մոտ 0.38 միլիգրամ B6-ի, որը նպաստում է նյութափոխանակության գործընթացների ակտիվացմանը, ինչն արագացում է քաշի կորուստը։ Այս առավելությունով ոչ մի բանջարեղեն չի կարող մրցել սխտորի հետ. այլընտրանք կարող են լինել միայն ընկույզը, լյարդը և ձուկը։

Կարդացեք նաև

«Կանացի հորմոնի»՝ էստրոգենի մակարդակն աճում է

Что происходит с телом, когда вы едите чеснок

Կանանց մասնակցությամբ բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ օրական մոտ երկու գրամ սխտորի ընդունման դեպքում օրգանիզմում էստրոգենի մակարդակը մեծանում է: Սա դրական է ազդում վերարտադրողական ֆունկցիայի վրա, նվազեցնում է ՆԴՀ-ի (նախադաշտանային համախտանիշ) ախտանիշները, խթանում է ոսկրերի աճը և ներդաշնակեցնում հոգեկան վիճակը:

Հոգնածության զգացողությունը նվազում է

Что происходит с телом, когда вы едите чеснок

Եթե ​​բողոքում եք խրոնիկական հոգնածությունից, անպայման սննդակարգում ներառեք սխտորը։ Հին ժամանակներում այն տալիս էին ծանր արտադրությունում աշխատող մարդկանց՝ իրենց արտադրողականությունը բարելավելու համար: Հետագա ուսումնասիրությունները հաստատել են պատմական փաստը. մեկուկես ամիս սխտորի յուղ օգտագործելով՝ փորձարկումներից մեկի մասնակիցները պարզել են, որ սկսել են ավելի հեշտ դիմանալ ֆիզիկական ակտիվությանը։

Պայքար ծերության դեմ

Что происходит с телом, когда вы едите чеснок

Սխտորը կարող է կախարդական կերպով չբարելավել մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունը, սակայն այն պաշտպանում է ուղեղը վաղաժամ ծերացումից և կանխում այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք են դեմենսիան և Ալցհեյմերը: Սխտորի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ակտիվացնում են մեխանիզմները, որոնք պաշտպանում են ուղեղի բջիջները օքսիդատիվ վնասից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս