10 փաստ Հարի Փոթերի ֆիլմերի մասին
1. Սագայի առաջին ֆիլմում, տեսարանում, որտեղ Հարին և Ռոնը բարձրանում են աստիճաններով, կարելի է նկատել նկար՝ Աննա Բոլեյնի պատկերով, ում իր ժամանակ համարում էին վհուկ:
\
2. Չորրորդ ֆիլմի վերջին տիտրերում մենք կարդում ենք. «Ֆիլմի նկարահանման ժամանակ ոչ մի վիշապ չի վնասվել»:
3. «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում քվիդիչի լավագույն խաղացողների պատվո տախտակի վրա կարելի է տեսնել ոչ միայն Ջեյմս Փոթերի՝ Հարիի հոր, այլ նաև պրոֆեսոր Մաքգոնագալի անունը: Եվ ո՞վ կարող էր մտածել, որ նա եղել է այդքան մեծ խաղացող:
4. «Խառնածին արքայազնում» Թոմ Ռեդլի՝ մանկատան սենյակի պատուհանագոգին կարելի է տեսնել 7 քարեր, որոնք խորհրդանշում են 7 մասերը, որոնց նա պետք է բաժանի իր հոգին և 7 հոքրուքսները:
5. Երկրորդ ֆիլմի տիտրերից հետո մենք կարող ենք տեսնել տեսարան, որը ցույց է տալիս և հստակեցնում է պրոֆեսոր Լոքհարթի ճակատագիրը:
6. «Մահվան պարգևների» առաջին մասի ժամանակ մենք կարող ենք նկատել, թե ինչպես են երկարել Հերմիոնայի վարսերը: Դրանից պարզ է դառնում, որ հոքրուքսները փնտրելու համար ընկերները երկար ժամանակ են ծախսել:
7. Վերջին ֆիլմում Լյուցիոս Մալֆոյը հայտնվում է պարանոցին նոր դաջվածքով: Դա բանտարկյալի թիվն է, որը նրան տվել են Ազկաբանում:
8. «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը» ֆիլմում աստիճանների կողքը կանգնած է Վոլդեմորտի դիմանկարը:
9. Վերջին մեծ ճակատամարտից առաջ պրոֆեսոր Սլագհորնը խմում է մեկ փոքրիկ շիշ Felix Felicis՝ հաջողության էլիքսիր:
10. Առաջին ֆիլմում փիլիսոփայական քարի սեփականատեր Նիկոլաս Ֆլամելը և նրա կինը՝ Պերենելը, գոյություն են ունեցել իրական կյանքում և փորձել են ստեղծել այդ քարը, որը, ինչպես իրենք հավատում էին, իրենց կդարձնի անմահ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը