Անգամ չեն նայել, որ իրենց առաջ աղջիկ է․ այնպիսի բիրտ ուժով են բերման ենթարկել, որ վնասվածքներ ունի․ Աննա Մկրտչյան
Վստահ եմ, որ հրահանգը ստացել են նոր պարգևավճար ու նոր մեդալներ ստանալու համար, որովհետև ակնհայտա, որ անհայրենիք Նիկոլը խոստացելա բոլոր հնարավոր պարգևները, միայն թե ճնշի ՀՀ քաղաքացիների արդար բողոքի ակցիան,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, ով ոստիկանության դիմաց սպասում էր բերման ենթարկված ակցիայի մասնակիցների ազատ արձակմանը:
«Ուղղակի մարդիկ, ովքեր ուզում են ապրել իրենց հայրենիքում, էդ մարդու համար անընդունելի են: 3 ժամ պահել են հիմա բաց են թողնում, ես հույս ունեմ, որ էս ամեն ինչը իրավական հետևանք կունենա, ամեն դեպքում փորձելու ենք հասնել առավելագույնի»,– հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում