Եթե նիկոլական հեղափոխության օրերին լիներ նման բեսպրեդել էստեղ կանգնած կլինեին բոլոր դեսպանները․ Նաիրա Զոհրաբյան
«Ոստիկանությունը կատարում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգը: Էս պահին ոստիկանությունում արձանագրվում է վնասվածք ստացած քաղաքացիների վիճակը: Եթե նիկոլական հեղափոխության օրերին լիներ ոստիկանական նման բեսպրեդել, հիմա էստեղ կանգնած կլինեին ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների, Եվրոպական միության բոլոր դեսպանները և մի համատեղ հայտարարություն կընդունեին կոչ անելով իշխանություններին չկիրառել բիրտ ուժ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը :
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ուզուրպացրել է իշխանությունը․ «Հիշում եք, որ ասեց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Հիմա էս մարդն ասում է, որ իրենից բացի ոչ մեկն իրավունքն չունի հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպելու»:
Մանրամասները՝ տեսանյութում