«Գորիսը հանուն Արցախի՝ միշտ էլ պատրաստ է ամեն ինչի». Գորիսի փոխհամայնքապետ

Ապրիլի 17-ից Ազատության հրապարակում մեկնարկել են անժամկետ բողոքի ակցիաները՝ Արցախի ու Հայաստանի փրկության համար։

Ապրիլի 17-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց հանրությանը՝ հավաքվել Ազատության հրապարակում, քանի որ պահը կրիտիկական է Հայաստանի ու Արցախի համար։ Դրանից հետո, նույն վայրում հացադուլ հայտարարեցին երկու երիտասարդներ, նշելով, որ սպասում են անկախության սենդին, քննարկելու ու հասկանալու Հայաստանի ու Արցախի հետագա ճակատագիրը։

Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաներ են հայտարարել «5165 շարժումը» և «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։

168.amԳորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանից հետաքրքրվեց, թե Գորիսը ի՞նչ կերպ է միանալու անժամկետ բողոքի ակցիաներին, և հնարավո՞ր է՝ Գորիսում իրականացնեն ակցիաներ։

«Գորիսը հանուն Արցախի՝ միշտ էլ պատրաստ է ամեն ինչի։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ ենք անելու, քանի որ այդ հարցի շուրջ չենք խոսել։ Բայց կոնկրետ հանուն Արցախի՝ պատրաստ ենք ցանկացած քայլի։ Այս պահին դեռ որևէ որոշում չկա, մենք խառն ենք, բայց մեր առաջնահերթությունը շարունակում է մնալ Արցախը և Սյունիքի անվտանգությունը»,- եզրափակեց Արտյոմ Աղաջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս