Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.60C (1959թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.30C (1987թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90C