Սերբիան պատրաստվում է Թուրքիայից գնել Bayraktar-ներ

Սերբիան պատրաստվում է Թուրքիայից գնել հարվածային անօդաչու թռչող սարքեր (Bayraktar): Այդ մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Սերբիայում անցկացվող զորավարժությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք ուժեղացնելու ենք ռազմական ուղղաթիռների պարկը, ինչպես նաև ավելացնելու ենք անօդաչու թռչոս սարքերի քանակը: Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինձ խոստացվել է, որ մենք արտահերթ հնարավորություն կունենանք գնելու թուրքական Bayraktar-ները։ Դրանք կհանձնվեն Սերբիայի բանակի շահագործմանը»,- ասել է Սերբիայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս