Իմ տղան չէր զոհվել, որ թշնամին Երևանի սրտում թեյ խմեր. զոհված զինծառայողի մայր
44-օրյա պատերազմում զոհված շիրակցի 2 ամսվա ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս նկարները ուղղակի նկարներ չեն։ Այստեղ մեր տղաների բզկտված մարմիներն են։
Ու դուք ասում եք՝ մի սգացեք, սուգն անպտղաբեր է։ Ու այս անարգանքի համար ոչ մեկը միչև հիմա պատասխան չտվեց։ Ասում եք՝ չսգամ, երբ մեր տղաները զոհվեցին, որ թուրքը մեր սուրբ հողը չպղծի, իսկ դուք այսքան զոհից հետո թշնամուն Երևանի սրտում թեյ հյուրասիրեցիք։
ԻՄ ՏՂԱՆ ՉԷՐ ԶՈՀՎԵԼ, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ԵՐևԱՆԻ ՍՐՏՈՒՄ ԹԵՅ ԽՄԵՐ։
ԻՄ ՏՂԱՆ ՉԷՐ ԶՈՀՎԵԼ, ՈՐ ԴՈՒՔ ԻՐ ՄԱՐՄԻՆԸ ՄՈՐԳԻ ՆԿՈՒՂԻ ՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՇՊՐՏԵԻՔ, ԱՆԱՐԳԵԻՔ։ ՈՒ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ԿՈՉԵՐ ԱՆԵՔ՝ ՄԻ ՍԳԱՑԵՔ, ՍՈՒԳԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԲԵՐՈՒՄ»։