Բաժիններ՝

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ամբռոզետի» ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումները չեն ազդի էներգետիկ ոլորտի վրա։

Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ պատժամիջոցները շրջանցելու հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։

Ապրիլի 1-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պետք է պատժամիջոցների նոր փաթեթ մտցվի, որի բովանդակությունը կվորոշվի մոտ օրերս։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս