«Եթե թշնամին հայտնվի Քարագլխին, ապա բոլորի համար ճգնաժամ է սկսվելու». Խնապատի գյուղապետ

Մարտի 24-ին թշնամին իր հսկողության տակ է վերցրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը և հարակից դիրքերը։ Այս մասին տեղեկացրել է Արցախի Պաշտպանության բանակը։

Եթե թշնամին մնա Փառուխում, ապա հարակից գյուղերին, այդ թվում՝ ամբողջ Ասկերանին, վտանգ է սպառնում։

168.am-ի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ այս պահին Խնապատում իրավիճակը նորմալ է, կրակոցներ են հնչել Խրամորթում և Փառուխում, Խնապատի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

«Պետք է պաշտպանական ոլորտն ասի, թե ինչ վիճակում ենք հայտնվելու, եթե թշնամին շարունակի մնալ Փառուխում։ Եթե թշնամին հայտնվի Քարագլխին, ապա առհասարակ բոլորի համար ճգնաժամ է սկսվելու»,- ասաց Սամվել Շարմանյանը։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ թշնամին սադրանքների է դիմում Արցախի տարբեր գյուղերում, այդ թվում՝ Խնապատի ուղղությամբ։ Նրանք խաղաղ բնակիչներին բարձրախոսով ահաբեկում են, որ լքեն իրենց գյուղերը, հակառակ դեպքում կմտնեն գյուղեր և բոլորին կսպանեն։

Տեսանյութեր

Լրահոս