Հանրահայտ տորթ «Պլոմբիր», որը թխել հարկավոր չէ
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Կարագ – 150 գ
2. Ալյուր – 250 գ
3. Շաքարավազ – 80 գ
4. Աղ – 1 պտղունց
Կրեմի համար՝
1. Կարագ – 50 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 150 գ
4. Օսլա – 1-2 ճ/գ
5. Թթվասեր – 500 մլ
6. Վանիլին – 1-2 գ
Պատրաստման եղանակը
1. Խմորը պատրաստելու համար խառնել ալյուրը, շաքարավազը և աղը: Քերել կարագը, տրորել ալյուրի հետ և փշուր ձևավորել:
2. Հաստ հատակով տապակի մեջ լցնել ստացված փշուրը և անընդհատ խառնելով՝ տապակել միջին կրակի վրա: Փշրանքը պետք է ոսկեգույն դառնա: Պատրաստի փշրանքը տապակից տեղափոխել թասի մեջ:
3. Կրեմը պատրաստելու համար կաթսայի մեջ հարել ձուն, ավելացնել շաքարավազը և վանիլինը: Հարել: Ավելացնել նաև կարագը և թթվասերը: Խառնել: Ավելացնել օսլան, խառնել և դնել կրակի վրա:
4. Կրեմը անընդհատ խառնելով՝ եփել 6 րոպե միջին կրակի վրա: Այն պետք է պնդանա:
5. Թխելու համար նախատեսված 20 սմ կաղապարը պատել յուղաթղթով: Խմորը բաժանել 4 մասի, մի փոքր էլ վերցնել՝ վրան շաղ տալու համար: Մի մասը տեղադրել կաղապարի հատակին, հարթեցնել: Վրան լցնել մոտ 2 ճ/գ կրեմ, հարթեցնել: Այդպիսով շերտ-շերտ ձևավորել տորթը, ծածկել ափսեով և պահել սառնարանում ամբողջ գիշեր:
6. Սառելուց հետո տորթը հանել կաղապարից, ազատել յուղաթղթից, կտրատել և մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը