Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Նարեկ Հարությունյանը (79 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։
Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
57 կգ քաշային Էդիկ Հարությունյանն էլ 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր, փոխանցում է 1lurer-ը:
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ էր նաև 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, ով, սակայն, 1-2 հաշվով պարտություն է կրել վճռորոշ գոտեմարտում։