33-ամյա տղամարդու մոտ սև հետքերով կաթուցիչ է հայտնաբերվել
Վարդենիսի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացած տվյալն իրացրին մարտի 2-ին: Ցերեկվա ժամը 2-ին Գեղամասար գյուղից բերման ենթարկեցին տեղի բնակիչ երեք տղամարդու:
33-ամյա գեղամասարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին սև հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` երկուսն էլ իրենն են. կանեփը հավաքել էր վայրաճ բույսերից, չորացրել ու պահել անձնական օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: