Հունական պիրոգ՝ Զատկի սեղանի համար
Բաղադրիչներ
1. Կաթ – 120 մլ
2. Շաքարավազ – 100 գ
3. Թարմ դրոժ – 60 գ
4. Ալյուր – 1 կգ
5. Աղ – դանակի ծայրով
6. Նարնջի քերած կեղև – 1 հատ
7. Ջուր – 250 մլ
8. Ներկած ձու – 5 հատ
9. Ձվի դեղնուց – 1 հատ
10. Բուսայուղ – 1 ճ/գ
11. Քունջութ – 200 գ + ևս մի փոքր՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Պատրաստել թթխմոր: Կաթը մեջ թասի մեջ տաքացնել մինչև 30 աստիճան: Ավելացնել շաքարավազը, խառնել, որպեսզի այն հալչի: Ավելացնել դրոժը, խառնել և թողնել 15 րոպե:
2. Դրոժային խառնուրդին ավելացնել 125 գ ալյուր և լավ խառնել: Ծածկել մաքուր սրբիչով և թողնել ամբողջ գիշեր:
3. Հաջորդ օրը թթխմորին ավելացնել մնացած ալյուրը, աղը, նարնջի քերած կեղևը և տաք ջուր: Ձեռքով 30 րոպե խմոր հունցել: Հետո խմորի 2/3-ը առանձնացնել և երկար, հարթ 5 սմ հաստության բատոն ձևավորել:
4. Պիրոգի համար նախատեսված կլոր կաղապարը յուղապատել և մի փոքր քունջութ շաղ տալ: Բատոնը շրջագծով տեղադրել կաղապարի մեջ, ծայրերը կպցնել: Մնացած խմորով 2 հատ գլանակ ձևավորել, թավալել քունջութի մեջ և տեղավորել օղակի ներսում:
5. Ներկած ձվերը տեղադրել ապագա պիրոգի կենտրոնում: Պիրոգի վրա ջրով հարած ձու քսել: Վրան քունջութ շաղ տալ: Ծածկել սրբիչով և թողնել 3 ժամ:
6. Պիրոգը թխել 190 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը