«Սկոչել» է երեխայի բերանը. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեզ տեղեկություններ հասան, թե Երևանի թիվ 106 մանկապարտեզում ավագ խմբի դաստիարակը կպչուն ժապավենով փակել է երեխաներից մեկի բերանը։ Դաստիարակը պնդում է, որ ինքը նման բան չի արել, ահլ՝ միայն սպառնացել է։
Նշված մանկապարտեզի տնօրեն Նելլի Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ դաստիարակին իր այդ պահվածքի համար խիստ նկատողություն է հայտարարել»։