Պահոց պիրոգ՝ հատապտուղներով
Բաղադրիչներ
Խմորի համար՝
1. Ալյուր – 330 + 30 գ
2. Բուսայուղ – 120 գ
3. Սառը ջուր – 150 մլ
4. Շաքարավազ – 50 գ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Վանիլինի էքստրակտ – 1 թ/գ
7. Կիտրոնի հյութ – 1 թ/գ
8. Աղ – 0.5 թ/գ
Միջուկի համար՝
1. Սառեցրած հատապտուղ – 2 բաժակ
2. Եգիպտացորենի օսլա – 2 ճ/գ
3. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Ջուրը նախապես դնել սառնարանի մեջ:
2. 330 գ ալյուրը մաղել փխրեցուցչի հետ միասին, ավելացնել աղ և շաքարավազ: Ավելացնել նաև բուսայուղը, կիտրոնի հյութը և ջուրը, արագ խմոր հունցել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ևս 30 գ ալյուր: Խմորից գունդ ձևավորել, բաժանել 2 ոչ հավասար մասերի, մեկը պետք է մյուսից մի փոքր ավելի մեծ լինի: Գնդերը փաթաթել սննդային թաղանթով և մոտ 1 ժամով դնել սառնարանը:
3. Պատրաստել միջուկը: Հատապտուղը սառեցնել, ավելացնել օսլան և շաքարավազը, խառնել:
4. Մեծ գունդը գրտնակել և տեղադրել 27×16 սմ կաղապարի մեջ, եզրեր ձևավորել:
5. Խմորի վրա լցնել միջուկը, հարթեցնել: Գրտնակել երկրորդ գունդը, դրանով ծածկել միջուկը, եզրերն ամրացնել: Պիրոգի վրա շագանակագույն շաքարավազ շաղ տալ:
6. Թխել պահոց պիրոգը 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը