Լուկաշենկոն ասել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր չկա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր չկա։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի փամփուշտ չկա», – ասել է նա:

Լուկաշենկոն ուկրաինացիներին մեղադրել է Ուկրաինայում բելառուսներին ու ռուսներին ծեծելու մեջ։

«Խելագարներ, մարդկանց ձեռք մի տվեք, եկել են ձեզ մոտ հանգստանալու, հարազատների մոտ, սկսել են ծեծել, թունավորել, մեզ ահաբեկչություններով են սպառնում: Մեզ դրդո՞ւմ են, որ մեր հատուկ օպերացիան այնտեղ իրականացնենք»,- նշել է նա և հավելել, որ Մինսկն օգնում է ուկրաինական սահմանին վիրավորներին։

«Եթե մեզ մոտ լուրջ վնասվածքներով են գալիս, մենք բուժում ենք, իսկ ի՞նչ վատ բան կա»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ մինչ այժմ «ոչ ոք չի ռմբակոծել Կիևը»։

«Ժամը 05:15-ին սկսվել է հակամարտությունը, թող չստի, Կիևը ոչ ոք չի ռմբակոծել»,- անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը՝ նշել է Բելառուսի նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ եթե Մինսկից ագրեսիվ գործողություններ չլինեին, կողմերը կարող էին բանակցությունները վարել Բելառուսում: Զելենսկի առաջարկել է բանակցությունները վարել այլ քաղաքում:

Տեսանյութեր

Լրահոս