Բաժիններ՝

Ռուսական կողմի հետ բանակցություններից հրաժարվելու դեպքում հետևանքների պատասխանատվությունը կկրի Կիևը. Սլուցկի

Մինսկում Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը պատրաստ է մինչև ժամը 15:00-ն սպասել բանակցությունների վերաբերյալ ուկրաինական կողմի պատասխանին, մերժման դեպքում հետագա իրադարձությունների պատասխանատվությունը կկրի Կիևը։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար, ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին։

«Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, մնում է Մինսկում և պատրաստ է սպասել մինչև բելառուսական ժամանակով ժամը 15.00-ն, որպեսզի ուկրաինական կողմը հաստատի իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Գոմելում բանակցություններին: Հենց Կիևն է նախաձեռնել դրանք»,- գրել է Սլուցկին։

Նրա խոսքով՝ պատվիրակությունը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության ցանկության մասին» հայտարարությունները դատարկ խոսքեր չեն։

«Հերթական մերժման և նոր արդարացումների դեպքում իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»,- հավելել է Սլուցկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս