Բաժիններ՝

ԵՄ-ում չեն բացառել, որ Կիևը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը

Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ Էրվե Ժյուվենը։

«Ակնհայտ Է, խաղաղ կարգավորումը հնարավոր Է արեւելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիեւի արագ համաձայնության միջոցով»,- ասել Է նա:

Քաղաքական գործիչն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

«Նրանք սահմանել են ռուսերենի գործածության սահմանափակումներ, այդ թվում կրթության համակարգում եւ զանգվածային լրատվամիջոցներում,- ասել էԺյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նախատեսում են նաեւ լայն ինքնավարության տրամադրում հանրապետություններին:- Վերադարձը Մինսի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»:

Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինշխանության ճանչման մասին: Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս