Բաժիններ՝

Սաակաշվիլին ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում ելույթ կունենա հունվարի 21-ին

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հաջորդ շաբաթ ելույթ է ունենալու ԵԽԽՎ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, որը հունվարի 21-25-ին տեղի է ունենալու Ստրասբուրգում: Այս մասին նշված է Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը պլանավորված է հունվարի 21-ին: Սաակաշվիլիից բացի, ելույթներ են ունենալու նաև ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու Իտալիայի արդարատության նախարար Պաոլա Սևերինոն:

ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանում քննարկվելու են նաև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման և այդ երկրում առկա քաղբանտարկյալների հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս