Օբամայի ռուսական այցը կարող է համընկնել Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովի հետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դեռ չի կողմնորոշվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ռուսաստան կատարելիք այցի հարցում: Այդ այցը կարող է համատեղվել այս տարվա սեպտեմբերի 5-6-ին Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովի հետ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը: Վերջինիս խոսքերով՝ դեռ անհայտ է մնում նաև ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի ռուսական այցի ժամկետը: Մաքֆոլը հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում է եղել Սպիտակ տանը, և այնտեղ չեն կողմնորոշվել այդ երկու այցերի հարցում:
Մաքֆոլը հավելել է, որ իրեն միայն հայտնի է այն, որ Օբաման ցանկանում է այս տարի այցելել Ռուսաստան: