ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Ադրբեջանի ԱԳՆ-ին ու ՆԳՆ-ին հասցեագրած իր նամակում մտահոգություն է հայտնել հունվարի 12-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների դեմ ոստիկանությունների կողմից ուժ կիրառելու կապակցությամբ: Այդ ակցիան կազմակերպվել էր որպես բողոքի նշան՝ ընդդեմ բանակում զինվորների մահվան:

Այս կապակցությամբ Միյատովիչը նկատել է. «Ես դատապարտում եմ ԶԼՄ-ի աշխատակցի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն՝ որպես ԶԼՄ-ների ազատության ու բազմակարծության լուրջ խոչընդոտ: Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում հետաքննել տվյալ միջադեպը և միջոցներ ձեռնարկել հետագայում կանխելու համար այդօրինակ միջադեպերը:

Ես հատկապես մտահոգված եմ նրանից, որ լրագրողները կոշտ վերաբերմունքի են արժանացել անգամ այն դեպքում, երբ նրանք հատուկ հագուստ են կրել, ինչը հնարավորություն է տալիս նրանց ճանաչել որպես մամուլի աշխատակիցներ»:
Նշվում է, որ այդ ակցիայի ժամանակ տուժել են «Օբյեկտիվ TV»-ի թղթակից Ռասի Ալիևը, «Ազադլըղ ռադիոյի» թղթակից Վուսալ Ալիբեյլին, «Ազադլըղ» թերթի թղթակից Իսլամ Շիհալին, ինչպես նաև deyerler.org լրատվական պորտալի լրագրողը:

Տեսանյութեր

Լրահոս