Զինծառայողը մեղադրվում է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Արման Ա.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով շարքային, 2012թ. օգոստոսի 12-ին` ժամը 20-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային թեթև աստիճանի հարբածության վիճակում, իր տան ննջասենյակում, ակնհայտ 14 տարին չլրացած Վալենտինա.Վ.-ի անօգնական վիճակն օգտագործելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել նրա նկատմամբ:

Այսինքն, Արման Ա.-ն կատարել է հանցանք, որը նախատեսված է ՀՀ Քր.օր.-ի 139 հոդվածի 3-րդ մասով:

Արման Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ սեքսուալ բնույթի գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 4-10 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` iravaban.net

Տեսանյութեր

Լրահոս