Բաժիններ՝

Նիդերլանդները կոչ է արել քաղաքացիներին լքել Ուկրաինան. երկիրը լքում է նաև դեսպանության աշխատակիցների մեծ մասը

Նիդերլանդները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան: Այս մասին ասվում է Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հեքստրայի հայտարարության մեջ:

«Անվտանգության հետ կապված իրադրությունը լուրջ մտահոգություն է առաջացրել, իսկ վերջին օրերին այն ավելի է վատացել: Տարբեր դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո որոշում եմ ընդունել գնալ այս քայլին և կոչ անել բոլոր հոլանդացիներին լքել Ուկրաինան»,- հայտարարել է արտգործնախարարը:

Ուկրաինան լքելու է նաև Նիդերլանդների դեսպանության աշխատակիցների մեծ մասը, իսկ տեղում մնալու են միայն այն մարդիկ, առանց ում դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունն անհնարին է:

Փետրվարի 12-ին Նիդերլանդների ԱԳՆ կողմից զբոսաշրջիկների համար հրապարակված քարտեզում Ուկրաինայի գույնը նարնջագույնից փոխվել է կարմիրի, ինչը նշանակում է, որ ոչ մի պարագայում խորհուրդ չի տրվում այցելել այդ երկիր: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել Ուկրաինան, քանի դեռ հասանելի են կոմերցիոն չվերթները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս