Գերմանիան կրճատում է Կիևում իր դեսպանության անձնակազմի թվաքանակը
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1075429.jpg)
Կիևում Գերմանիայի դեսպանությունը շարունակում է աշխատանքը, սակայն դիվանագիտական անձնակազմի թվաքանակը կրճատվում է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, ում խոսքերը հրապարակված է քաղաքական գերատեսչության «Թվիթեր»-ի էջում:
«Մենք բաց ենք պահում Կիևում մեր դեսպանությունը, սակայն դիվանագիտական անձնակազմը կրճատվելու է: Դոնեցկում մեր գլխավոր հյուպատոսությունը, որը Դնեպրում աշխատում է 2014 թվականից, ժամանակավորապես տեղափոխվում է Լվով»,- ասվում է հայտարարության մեջ: