Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը տպարանում է. մամուլ

«Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հանրությանը հասանելի կլինի այս շաբաթ օրը՝ հունվարի 19-ին։ Այն այժմ տպարանում է՝ պատրաստ տպագրության։ Այս մասին մեր թղթակիցը պարզել է Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակից»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համագումարում ներկայացված ծրագիրը վերամշակվել է, համալրվել նոր առաջարկներով և ուղարկվել տպագրության։ Հունվարի 19-ին այն տեղադրված կլինի կուսակցության կայքում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբն առայժմ ժլատ է քարոզարշավին վերաբերող տեղեկություններ տարածելուց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031