Ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա տղամարդը դիմել է բուժօգնության
Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել։
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, տուժողին Հրազդանի Մաքրվան թաղամասից էին հիվանդանոց հասցրել: Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Քրեական հետախույզները պարզեցին, որ դանակահարությունը դպրոցի հետնամասում էր եղել:
Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր Կենտրոն թաղամասի 45-ամյա մի բնակիչ։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են: