Բաժիններ՝

ԳԴՀ-ում հնարավոր են համարել այս շաբաթ «նորմանդական քառյակի» խորհրդականների հանդիպումը

«Նորմանդական քառյակի» հանդիպումը խորհրդականների մակարդակով կարողէ տեղի ունենալ այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։

«Նախապատրաստումը դեռ ընթանում է, կան տեղեկություններ այն մասին, որ այն կկայանա այս շաբաթ»,-ասել է Հոֆմանը՝ փետրվարի 7-ին պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:

Նա ընդգծել է, որ խոսքը երկրների ղեկավարների խորհրդականների մակարդակով հանդիպման մասին է:

«Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս