Բաժիններ՝

2023-ին նախագահի մեր թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է․ Բահչելի

Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մեր նախագահի թեկնածուն հստակ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Հավատում եմ, որ 2023-ի հունիսին անկացվելիք ընտրություններում Էրդողանը կհաղթի մեծ տարբերությամբ և «Ժողովրդական» դաշինքը մի նոր հաղթանակ կտոնի»,-նշել է Բահչելին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թայիփ Էրդողանը կարող է 3-րդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում՝ Բահչելին նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներն անհիմն են։

«Էրդողանը նախագահական կառավարման համակարգի առաջին նախագահն է և նրա վերաառաջադրման համար որևէ խոչընդոտ առկա չէ»,-ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում որոշ մասնագետներ պնդում են, որ, ըստ սահմանադրության, Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջարդվել երկրի նախագահի պաշտոնում։ Օրերս, սակայն, գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենք Էրդողանի առաջադրմանը չեն առարկելու, քանի որ յուրաքանչյուրին ազգը տալու է իր հասանելիք պատասխանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28