Բաժիններ՝

Բայդենը Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին: Ամփոփելով զրույցի արդյունքներն՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահը վարչապետին շնորհակալություն է հայտնել Իսրայել այցելելու՝ նրա հրավերի համար եւ ասել է, որ անհամբերությամբ սպասում է այցին այս տարի ավելի ուշ: Նրանք պայմանավորվել են, որ իրենց խմբերը կշարունակեն սերտ կոնսուլտացիաները»,- ասված է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր եւ «Մերձավորարեւելյան տարածաշրջանի այլ մարտահրավերներ», ներառյալ «Իրանի կողմից սպառնալիքը»:

«(ԱՄՆ-ի) նախագահն ընդգծել է Մերձավոր Արեւելքում կայունության եւ գործընկերության ամրապանդման՝ իր հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Զրույցի թեմարներից մեկն է դարձել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշիի ոչնչացման՝ ԱՄՆ-ի զինված ուժերի իրականացրած գործողությունը:

Միացյալ Նահանգների նախագահը նաեւ հայտարարել է Իսրայելի անվտանգության եւ ազատության գործողությունների՝ իր անդրդվելի աջակցության մասին՝ ուշադությունը սրելով իսրայելական «Եկաթե գմբեթ» (ՀՕՊ-ի) համակարգի լիակատար օժանդակության վրա: Բացի դրանից Բայդենը եւ Բենետը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս