Պահուստային ֆոնդից 4 միլիոն 375 հազար ԱՄՆ դոլար հատկացվեց վարչապետի աշխատակազմին
Կառավարությունը հունվարի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով փոփոխություն է կատարել 2022 թվականի բյուջում։
Կառավարության պահուստային ֆոնդից Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին է հատկացվել 4,375,000 ԱՄՆ դոլար կամ շուրջ 2,106.5 մլրդ դրամ։
Այս գումարն աշխատակազմին անհրաժեշտ է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար, մասնավորապես, միջազգային ատյաններում ընդունված վճիռների և որոշումների կատարման, Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայությունների համար համապատասխան վճարումներ կատարելու համար։