Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձոր մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։