Բաժիններ՝

Ճապոնիայում պարզել են, որ օմիկրոն շտամը կարող է մաշկի վրա պահպանվել 21 ժամից ավելի

Ճապոնիայի արեւմուտքի Կիոտոյի պրեֆեկտուրայի Բժշկական համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է 21,1 ժամ պահպանվել մարդու մաշկի վրա: Հունվարի 26-ին այդ մասին հաղորդել է սինգապուրյան The Straits Times թերթը։

Ըստ որում պլաստիկե մակերեւույթին «օմիկրոն» տարբերակը կարող է գոյություն ունենալ 193,5 ժամ: Երկու դեպքում էլ այն պահպանվելու ավելի երկարատեւ ժամկետ է ցուցաբերել, քան վարակի մյուս շտամները: Մինչդեռ «օմիկրոնը» եւ մյուս տարբերակները 15 վայրկյանում ոչնչանում են սպիրտե հիմքով սանիտայզերի հետ շփվելուց հետո, ընդգծում է թերթը:

Կորոնավիրուսի նոր շտամը (В.1.1.529), որն ստացել է«օմիկրոն» անվանումը, սկսել է Հարավաֆրկյան Հանրապետության եւ Աֆրիկայի յոթ այլ երկրների տարածքում տարածվել 2021 թվականի աշնան վերջին: Ներկայումս այն հայտնաբերվել է աշխարհի պետությունների մեծ մասում: Գիտնականների ենթադրություններով՝ «օմիկրոնն» զգալիորեն ավելի վարակիչ է, քան դելտա շտամը, սակայն ըստ որում կենսաբանները կարծում են, որ COVID-19-ն «օմիկրոնով» վարակվածների մոտ ընթանում է ավելի թեթեւ ձեւով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս