Բաժիններ՝

Վրաստանում վերականգնվում են Ստալինի արձանները

Կախեթական Ակուրա գյուղում (արևելյան Վրաստան) վերականգվել է Իոսիֆ Ստալինի 2010 թ. ապամոնտաժված կիսանդրին: Այս մասին հայտնում է ռուսական «Ռեգնում» գործակալությունը` հղում անելով «Грузия онлайн» լրատվականին: «Ինչպես պնդում են գյուղի բնակիչները, արձանի վերականգման թույլտվությունը տվել է շրջանի ղեկավարությունը,- գրում է գործակալությունը,- Վերջերս խորհրդային ղեկավարի ևս մի արձան է վերականգնվել Զեմո Ալվանի գյուղում: Գորի քաղաքում` Ստալինի ծննդավայրում, նույնպես ուզում են վերականգնել 2010թ. ապամոնտաժված արձանը»:

Ըստ «Ռեգնումի»` կան տեղեկություններ, որ Ստալինի որոշ արձաններ, որոնք քանդվել են դեռևս խորհրդային տարիներին` «անձի պաշտամունքի» դեմ պայքարի շրջանակներում, կվերականգնվեն Վրաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում, որտեղ շատ քաղաքացիներ դրական են վերաբերվում իրենց մեծ հայրենակցի նկատմամբ:

«Ռեգնումը» նաև հիշեցնում է նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցության պարտության և Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակի մասին` ավելացնելով, որ Սահակաշվիլիի իշխանության տարիներին Վրաստանում քանդվում էին խորհդային դարաշրջանի հուշարձանները և բացվում էին թանգարաններ` նվիրված «խորհրդային օկուպացիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031