Ղազախստանի նախագահը դիմել է ցուցարարներին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել հայրենակիցներին, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացնում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով, չտրվել ապակառուցողական անձանց կոչերին: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:
«Խնդրանքով դիմում եմ ցուցարարներին՝ չհետևել ապակառուցողական անձանց կոչերին, ովքեր հետաքրքրված են մեր հանրության կայունության ու միասնության խաթարմամբ»,- գրել է Տոկաևը: