Բաժիններ՝

ՉԺՀ-ի և Ուկրաինայի ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 4-ին շնորհավորական հեռագրեր են փոխանակել երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին օժանդակելու էլ ավելի արդյունավետ չին-ուկրաինական հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության զարգացմանը բոլոր ոլորտներում»,- հայտարարել է Սի Ծինպինը:

Ինչպես ճշտել է նա, ՉԺՀ-ի ղեկավարությունը սեւեռուն ուշադրություն է նվիրում այն հարցերին, որոնք վերաբերում են Ուկրաինայի հետ ռազմավարական շփումների ձեւավորմանը: Չինաստանի ղեկավարը նշել է Պեկինի եւ Կիեւի միջեւ փոխադարձ վստահության ամրապնդումը եւ երկու երկրների մշակութային-հումանիտար փոխգործակցության ակտիվացումը: Նրա խոսքով՝ Չինաստանը եւ Ուկրաինան «միշտ կայուն եւ ներդաշնակ հարաբերություններ են պահապնում»:

«Համավարակի շրջանում մեր երկրներն աջակցություն են ցույց տալիս միմյանց: Մենք միասին պայքարում ենք կորոնավիրուսի տարածման դեմ, ինչը վկայում է չին եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ խորը բարեկամության մասին»,- ամփոփել է Սի Ծինպինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս