Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ու հայ կանայք. մամուլ

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Համացանցում շրջանառության մեջ է դրվել մի «գրքույկ», որր վերնագրված է այսպես՝ «Հայ ընտանիք (խնդիրներ և հարցադրումներ)»։ Գրքույկի վերնագրի ներքևի հատվածում մեծ տառերով գրված է՝ «Հրատարակիչ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»։ Բավականին գավեշտալի «աշխատություն» է հրատարակել ՀՀԿ-ն, բայց խնդիրը ոչ թե զավեշտն է, այլ այս կուսակցության մոտեցումները, օրինակ, Եվրախորհրդին։ Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ու նրա «թիմը» անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը եվրոպական ընտանիք ինտեգրվելու համար պատրաստ է ու անհամբեր սպասում է դրան։

Հիմա տեսնենք, թե իշխող Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ինչ է մտածում միջազգային կառույցների և, իհարկե, առհասարակ հայ կնոջ ու ընտանիքի մասին։ Մեջբերում «գրքույկից»։
«Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ՝ հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը։ Միջազգային կազմակերպությունների ֆինանսական, «խորհրդատվական» և այլ աջակցությամբ, ՀՀ-ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակակիրներն են դարձել, գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքույկներ, գրքեր, անցկացվում են միջազգային, եվրոպական, Անդրկովկասյան երեք հանրապետությունների, և այլն, կանանց կազմակերպությունների հանդիպումներ, և այլն։

Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցառումներր ջերմապես ողջունվում և վարձատրվում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպությունների (հատկապես՝ «Սորոսի Հիմնադրամի»), երբեմն էլ՝ օտար պետությունների դեսպանատների կողմից։ Այս միջոցառումների ժամանակ բղավոցներ են հնչում, թե հայ կինը տղամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկը իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում, և այլն.։ Առայժմ թեև բացահայտորեն չեն հնչել հայ կնոջ ազատ սեռական հարաբերությունների, առավել ևս՝ համասեռամոլ հարաբերությունների պահանջներ, բայց, այս րնթացքով, այդ օրն էլ հեռու չէ (հիշեցնենք՝ Եվրախորհուրդր ՀՀ-ի անդամակցության համար պահանջ է դնում հայ կնոջը սեռական նման սանձարձակություններ և այլանդակություններ թույլատրելր)»։

Այեուհետև կարդում ենք . «Հայ իգական սեռը նա՛խ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվորուհի, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ, և այլն.։ Հայ իգական սեոը նա՛խ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով։ Հայ իգական սեռր նա՛խ հայ է, ապա նոր միայն՝ կին։ Այս ճշմարտությունների չգիտակցումր կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո՝ կործանմանր։ Դրանք պետք է կանխել հենց սկզբից՝ պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ»։

Մեջբերենք մեկ այլ հատված. «Մի ժամանակ Հայաստանի կանանց հանրապետական խորհուրդը հպարտորեն տարփողեց, որ կազմակերպել է «կին-առաջնորդների» դպրոց և տվել է իր առաջին շրջանավարտները: Հետաքրքիր կլիներ հետևել վերջիններիս ընտանեկան «բախտին» վստահորեն կարելի է ասել, որ նրանք նույնպես լիարժեք ընտանիքի տեր չեն դառնա, ինչպես այժմ Հայաստանում գործող շուրջ երեք տասնյակ կանանց կազմակերպությունների գրեթե բոլոր ղեկավարները, քաղաքական կյանքում լիդերության հայտ ներկայացնող շատ ու շատ հայ տիկնայք:

Վայելեք` առանց մեկնաբանությունների»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս