Պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Դեկտեմբերի 25-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով 15 և 14 տարեկան երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին նրանք հայտնել էին, որ մարմնական վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաներում պատանիները Սիսիանի մարզադաշտի հարակից տարածքում վիճել են 14-ամյա պատանու հետ, որն էլ դանակահարել էր նրանց:
Բացատրական աշխատանքի արդյունքում 14-ամյա պատանին ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ դանակը նետել է Որոտան գետը:
Կատարվում է քննություն։