Եվս երկու կանայք դերասան Քրիս Նոթին մեղադրել են ոտնձգությունների մեջ. Hollywood Reporter
Երգչուհի եւ դերասանուհի երկու կանայք սեռական բռնության մեջ մեղադրել են ամերիկացի դերասան Քրիս Նոթին, որը մարմնավորել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի գլխավոր հերոսներից մեկին: Այդ մասին հաղորդել է Hollywood Reporter հրատարակությունը:
Ըստ հրատարակության, քանթրի երաժշտության կատարող, երգերի հեղինակ Լիզա Ջենթիլը Նոթի կողմից սեռական բռնության է ենթարկվել 2002 թվականին, երբ ինքը որպես երգչուհի աշխատում էր Նյու Յորքի ռեստորաններից մեկում:
Նրանք ծանոթ են եղել 1998 թվականից, ուստի իր մոտ կասկած չի առաջացրել մինչեւ տուն իրեն տանելու դերասանի առաջարկությունը: Երգչուհու խոսքով՝ երբ նրանք բարձրացել են իր տուն, Նոթն սկսել է «ուժ գործադրելով համբուրել իրեն»:
Իր մերժելուց հետո դերասանն սպառնացել է կործանել երգչուհու կարիերան, եթե նա որեւէ մեկին պատմի տեղի ունեցածի մասին: Ինչպես նշում է Ջենթիլի փաստաբանը, չնայաթ այն բանին, որ Նոթի դեմ գործ հարուցել հնարավոր չէ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով, երգչուհին հույս ունի, որ իր խոստովանությունը կնպաստի սեռական բռնության մասին օրենսդրության փոփոխմանը:
Բացի Ջենթիլից, Նոթին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել է այն դերասանուհին, չորս եթերաշրջան շարունակ Քրիսթին Դեւիսին կրկնորդել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում, հաղորդել Է Independent թերթը: Նա նշել է, որ լավ է հիշում դերասանի «թունավոր պահվածքը»:
Դերասանուհին դեռ փետրվարին այս թերթում փոքրիկ հոդված է հրապարակել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել սերիալի նկարահանման հրապարակում, սակայն խուսափել է անունը տալուց, իսկ Նոթին համարել է «ալֆա-դերասան»:
Բայց վերջերս հնչեցված մեղադրանքների լույսով որոշել է միանալ նրա դեմ հանդես եկող կանանց: Ավելի վաղ երեք կանայք Նոթին մեղադրել են սեռական բռնության մեջ. դերասանն ինքը այդ մեղադրանքները հերյուրանք է ամարել: Այդ մեղադրանքների ֆոնին դերասանին հեռացրել են «Հավասարար» սերիալից: «Սեքսը մեծ քաղաքում» ամերիկյան լեգենդար սերիալի դերակատարներ Սառա Ջեսիկա Փարքերը, Սինթիա Նիքսոնը եւ Քրիսթեն Դեւիսը համատեղ հայտարարությամբ հանդես են եկել հաջակցություն ենթադրյալ զոհերի, հաղորդել է ՌԻԱ Նովոբստին: