Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով 66 ծովային հետևակայնների են հեռացրել

ԱՄՆ-ի ծովային հետեւազորի կորպուսն անցյալ շաբաթ 66 հետեւակայնների է հեռացրել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու համար: Այդ մասին հաղորդել է ABC News-ը:

«Արագությունը, որով հիվանդությունը մարդկանց շրջանում փոխանցվում է, մեծացնում է ռիսկը մեր ծովային հետեւակայնների եւ ծովային հետեւազորի կորպուսի ներկայացուցչության համար»,-ասվում է Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Ծովային հետեւազորի կորպուսը նաեւ մերժել է կրոնական հողի վրա պատվաստումից ազատվելու վերաբերյալ բոլոր խնդրանքները: Ծովային հետեւակայնների պատվաստման մակարդակը ամենացածրն է ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում: ԱՄՆ-ի ռազմա-ծովային նավատորմում, ռազմա-օդային ուժերում եւ բանակում զինվորականների 98 տոկոսը ստացել է գոնե մեկ պատվաստանյութ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս