Պահանջ կդրվի՞, որ Հրաչյա Սարգսյանը դառնա ՔՊ անդամ․ Էռնեստ Ավանեսով
Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հրաչյա Սարգսյանին ՔՊ-ի շարքերն ընդունելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել,– պատասխանելով ավագանու անդամ Էռնեստ Ավանեսյանի` արդյո՞ք քաղաքապետի թեկնածուն ևս կդառնա ՔՊ անդամ հարցին` ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Ավանեսյանը նաև նշեց որ երեկ Հ1-ի եթերում Հրաչյա Սարգսյանը հայտարարել էր, թե չի կարծում, որ քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա կա.
«Հիմա կա՞ համակարգային կոռուպցիա քաղաքապետարանում, թե՞ ոչ»,- հարցերց նա:
Արմեն Գալջյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է համակարգային կոռուպցիային, ես կասեմ հետևյալը, այո՛, քաղաքապետարանում շարունակում են դրսևորվել կոռուպցիոն երևույթներ ու ռիսկեր, համակարգային ձևակերպում տալը այս պարագայում չեմ կարծում, որ խիստ անհրաժեշտություն է, բայց այն, որ կոռուպցիոն երևույթներ կան, դա անհերքելի փաստ է և մենք՝ որպես ավագանու անդամներ, հաճախ նկատել ենք դա և փորձել ենք բարձրաձայնել»: