Բաժիններ՝

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը 8-րդն է ԱԱ-ում

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանն աշխարհի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը:

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 96 կգ քաշային կարգի A ենթախմբում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 163 կգ, այնուհետ երկու փորձերից հետո էլ չկարողացավ բարձրացնել 167 կգ:

Հրում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մկրտչյանը գլխավերևում պահեց 207 կգ, հաջորդիվ հայ ծանրորդը չբարձրացրեց 212 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով Մկրտչյանն աշխարհի առաջնությունում միայն 8–րդն է:

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը միայն 8-րդն էր, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ:

Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:

Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս