Անհայտ անձն առավոտյան հայտնել է «Վնուկովո» օդանավակայանում ռումբի առկայության մասին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան անհայտ անձը հայտնել է, որ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում ռումբ է գտնվում: Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում եղած աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ստացված հաղորդագրության համաձայն, ռումբը գտնվում է Վիլնյուսից Մոսկվա մեկնած ինքնաթիռի մեջ: Դրանից հետո ոստիկանությունը սկսել է ստուգման ենթարկել այսօր առավոտյան «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում Վիլնյուսից ժամանած ինքնաթիռներում:

Այդ ինքնաթիռների ուղևորներին անմիջապես հեռացրել էին ինքնաթռներից, ինքնաթիռները տեղափոխել հեռավոր վայր և սկսել զննման գործընթացը: Ավելի ուշ աղբյուրը հայտնել է, որ ստուգումների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, և օդանավակայաններն աշխատումեն կանոնավոր ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս